Թեժ ամառ Թբիլիսիում․ ծանոթացեք մայրաքաղաքում անցկացվող միջոցառումներին

Ամռան ամիսներին Թբիլիսին հատկապես գրավիչ է զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջիկներին և քաղաքացիներին մայրաքաղաքի ակտիվ մշակութային կյանքում ներգրավելու նպատակով տարբեր միջոցառումներ ու նախագծեր են իրականացվում քաղաքապտարանի և տարբեր կազմակերպությունների կողմից: Բացօթյա կինոդիտումներ, երաժշտական փառատոններ, ժամանցային նախագծեր, հայտնի երգիչների համերգներ․․․ Այսպիսով, Թբիլիսիում ամառը թեժ է:

Անդրադառնանք մի քանի նախագծի. վերջերս Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց «Թբիլիսիի երկնքի տակ» խորագրով նոր նախագծի մեկնարկի մասին:տուրիստ Այն հասանելի կլինի բոլորին, կընդգրկի Թբիլիսիի ողջ տարածքը՝ ծայրամասերից կենտրոն: Նախագծի շրջանակներում ծրագրված միջոցառումները կանցկացվեն հիմնականում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Հատուկ վայրերում մինչև օգոստոս ամիսը բացի համերգներից կանցկացվեն նաև հանրային դասախոսություններ, տարբեր ցուցադրություններ: Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ նախագիծը հնարավորություն կտա Թբիլիսին ստեղծագործական քաղաք դարձնել: Այսպես օրինակ, Թբիլիսիի Նաձալադևի շրջանի Կիկվիձեի այգում հունիսի 30-ին վրացական հայտնի 33ա խմբի համերգն էր:

Հուլիսի 7-ին, ժամը 20-00-ին Թբիլիսիի մայրենի լեզվի այգում նախատեսվում է  SOFT EJECT— խմբի և Tbilisi Newcomers 2018-ի հաղթող Lua-ի կենդանի կատարումներով համերգը: Այգում նաև հատուկ տարածք կհատկացվի ֆուտբոլի դիտումների համար՝ ժամը 18:00-ին և 22:00-ին: Ծրագիրը նաև կփորձի աջակցել փոքր բիզնեսի զարգացմանը և այդ նպատակով այգում տաղավարներ կտեղադրվեն, որտեղ հնարավոր կլինի վաճառել ցանկացած իր։

Հատկանշական է նաև Check in Georgia նախագիծը: Այս ամառ այն ընթանում է արդեն 3-րդ անգամ: Ամառվա և աշնան ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների համար նախագծին հատկացվել է 20 մլն․ լարի: Գումարի մեծ մասը կծախսվի այն համերգների վրա, որոնց կմասնակցեն հիմնականոմ վրաստանյան կատարողները: Ծրագրի շրջանակներում Վրաստանի շրջաններում համերգներ կանցկացնեն վրացական Սուխիշվիլիներ, Էրիսիոնի և Ռուսթավի պարային համույթները, ինչպես նաև Թբիլիսիի պետական կամերային նվագախումբը: Արդեն անցկացվել է մի քանի փառատոն՝ 4GB-ն Սագուրամոյում, Օփեն էըրը Թբիլիսիում, հուլիսի 14-ին մեկնարկում է Էզո (վրացերենից թարգմանաբար՝ բակ) փառատոնը: Նախագիծը ենթադրում է նաև ցուցահանդեսներ և համերգներ՝ միջազգային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ:

Tbilisi open-air Cinematheque-ը ևս հետաքրքիր նախագիծ է։ Դրա շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններ կանցկացվեն A GOOD YEAR բարում, որը գտնվում է առաջին գինու գործարանի տարածքում: Հենց այդտեղ 1996 թվականին ռեժիսոր Օթար Իոսելիանին նկարահանել է իր առաջին «Տերևաթափ» լիամետրաժ ֆիլմը:

Հունիսի 15-ին տեղի է ունեցել կինոդիտումների պաշտոնական բացումը:

Tbilisi Open-Air Cinematheque ծրագիրը Վրաստանից, Անգլիայից, Իսրայելից, Ուկրաինայից և Ռուսաստանից կինոյի սիրահար ընկերների մի խումբ է նախաձեռնել՝ նպատակ ունենալով նպասել կինոարվեստի տարածմանը։ Նախատեսվում են նաև հանրային հանդիպումներ համաշխարհային ժամանակակից կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների հետ։

Թողնել պատասխան