Չվերթերն ընդունել է Քութայիսիի օդանավակայանը

Մառախուղի և վատ տեսանելիության պատճառով Բաթումիի միջազգային օդանավակայանում չեն կարողացել չվերթեր իրականացնել։

Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ վատ եղանակի պատճառով Թել Ավիվից թռչող Smartwings, Czech Airlines և Arkia Airlines ավիաընկերությունների ինքնաթիռները Բաթումիի փոխարեն վայրէջք են կատարել Քութայիսիի միջազգային օդանավակայանում, որտեղից ավտոբուսներով ուղևորները տեղափոխվել են Բաթումի։

Տեղեկության համաձայն՝ Քութայիսիի օդանավակայանում չվերթերի ընդունումը շարունակվում է սովորական ռեժիմով։