Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ մինչև հունիսի 20-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում կկազմի +24, +29 աստիճան, արևելյան Վրաստանում՝ +29, +34 աստիճան:

Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը կկազմի +31, +33 աստիճան: