Գիորգի Գախարիան մեկնել է Բրյուսել

«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան մեկնել է Բրյուսել: Կուսակցության հայտարարությամբ՝ Գախարիան աշխատանքային հանդիպումներ է ունենալու արևմտյան գործընկերների հետ:

«Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գիորգի Գախարիան և Կախաբեր Քեմոկլիձեն այսօր մեկնել են Բրյուսել և հանդիպումներ կունենան ինչպես Եվրախորհրդարանականների, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գրասենյակի և Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակի ներկայացուցիչների հետ, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Միևնույն ժամանակ, նրանք հանդիպումներ են ունենալու տարբեր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ», — ասվում է կուսակցության հայտարարությունում: