Վրաստանում Covid-19-ի նոր դեպքերի քանակը շարունակում է բարձր մնալ

Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1095 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 355 368 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 29 734 թեստավորում, որից 20 425-ը հակամարմինների արագ թեստով, 9 309-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 775 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 341 103 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 5 083:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.67%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,60%, վերջին 7 օրվանը՝ 2.33%: