Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը՝ Նինոծմինդա

Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով ժամը 08:56-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 25 կմ դեպի արևելք՝ Սամեբա գյուղի մոտակայքում: Երեկ նույնպես Սամեբա գյուղի մոտակայքում 2,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Հունիսի 6-ին նույն Սամեբա գյուղի մոտակայքում 2 ժամվա ընթացքում 3 երկրաշարժ էր տեղի ունեցել տարբեր ուժգնությամբ: