Դեկտեմբերի 25-ին կվառվեն Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ին հանդիսավոր կերպով կվառվեն: Իսկ մինչև տոնածառի լույսերի վառվելը Առաջին հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ:

Հրապարակում երեխաներին ամբողջ օրվա ընթացքում կուրախացնեն հեքիաթների հերոսները, Ձմեռ պապն ու նրա օգնականները:

«Դեկտեմբերի 25-ից յուրաքանչյուր օր՝ ժամը 12:00-ից մինչև երեկոյան ժամը 12:00-ն հնարավոր կլինի այցելել, բերել փոքրիկներին և զվարճանալ: Կլինեն տարբեր ներկայացումներ, համերգներ, շոուներ: Ժամը 20:00-ին ամեն երեկո տարբեր համերգներ կլինեն», — հայտարարել է Կալաձեն: