Առանց ուղեվարձի տուգանքի չափն աճել է 104 տոկոսով

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանց ուղեվարձի նախատեսված տուգանքներից բյուջե մուտքագրված գումարն աճել է 104 տոկոսով, գրում է BusinessPressNews-ը:

Տեղեկության համաձայն, ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության համախմբված բյուջեի մուտքերի՝ այս տարվա 9 ամսում 2 մլն 809 հազար 170 լարի տուգանք է սահմանվել առանց ուղեվարձի հասարակական տրանսպորտից օգտվելու համար, իսկ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 374 հազար 488 լարի։

Հիշեցնենք. Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկության համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: