Բեռնատարների տարանցումից եկամուտն աճել է

2023 թվականի 9 ամսում Վրաստանը բեռնատարների տարանցումից ստացել է 134,4 մլն լարիի եկամուտ, գրում է bm.ge-ն:

Ըստ տեղեկության՝ պետական ​​գանձարանի տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի միջանցքով անցել է 384 հազար 149 տարանցիկ բեռնատար։ Դրանցից միայն սեպտեմբերին ճանապարհի համար վճարել է 46 հազար 007 բեռնատար ավտոմեքենա։ Նրանք բյուջե են մուտքագրել 16,1 մլն լարի։

Եթե ​​հաշվարկենք տարեկան կտրվածքով, ապա միայն սեպտեմբերին տարանցումից եկամուտն աճել է 2,83 մլն լարիով:

Ի դեպ, Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել է 200 լարի, որը հունիսի 20-ից դարձել է 350 լարի։