Երկրաշարժ Թբիլիսիում

Թբիլիսիի Գլդանի-Նաձալադևիի շրջանում րոպեներ առաջ տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժը գրանցվել է ժամը 17:36-ին: Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից էլ հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան: