Վրաստանում մեկ գիշերում երկու երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում նախորդ գիշերվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել: Դրանցից մեկը տեղի է ունեցել Օնի քաղաքից հարավ արևելքում գտնվող Մարթգաջինա գյուղում` 5.1 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 մ խորության վրա:

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սաչխերեի Դրբո գյուղում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ: