Գինու արտահանմամբ Վրաստանը 15-րդն է աշխարհում

2022 թվականին շշալցված գինի արտահանող հիմնական երկրների շարքում Վրաստանն զբաղեցրել է 15-րդ տեղը, նշված է Գինու տնտեսագետների ամերիկյան ասոցիացիայի (AAWE) վերջին զեկույցում:

AAWE-ն ներկայացրել է աշխարհի գինի արտահանող 50 խոշորագույն երկրների ցանկը։

Ասոցիացիայի տվյալներով, 2022 թվականին վրացական գինու արտահանումը կազմել է 248,16 մլն դոլար, իսկ երկրից արտահանվել է 99,76 մլն լիտր գինի։ Գինու մեկ լիտրի արտահանման գինը կազմել է 2,49 դոլար։

AAWE-ի վարկանիշում Վրաստանը 2019 թվականին գինի արտահանող երկրների շարքում զբաղեցրել է 16-րդ տեղը, 2018 թվականի վերջին՝ 17-րդ տեղը, իսկ 2017 թվականին՝ 19-րդ տեղը։

Ի դեպ, AAWE-ն շահույթ չհետապնդող կրթական կազմակերպություն է, որն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, վերլուծում և խթանում է գաղափարների փոխանակումը գինու ոլորտում: Ասոցիացիայի հիմնական գործունեությունը գինեգործության վերաբերյալ գրախոսվող տնտեսական ամսագրի հրատարակումն է և գինեգործության հետ կապված գիտաժողովների կազմակերպումը։