Սահմանափակումներ Կոդա-Ծալկա ճանապարհին

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, եղանակային բարդ պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Ավտոճանապարհային դեպարտամենտը վերոնշյալ հայտարարությունը տարածել է հունվարի 27-ի ժամը 11:00-ի տվյալով:

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: