Պաշտոնական այցով Հայաստան մեկնած Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնել է ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: