Ամենաբարձր և ամենացածր միջին ամսական աշխատավարձը Վրաստանում

2026 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.9%-ով (193.7 լարիով) և կազմել 2363.8 լարի` ըստ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների։

Նույն վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը եղել է Թբիլիսիում (2779.6 լարի), իսկ ամենացածրը (1223.3 լարի) գրանցվել է Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի տարածաշրջաններում։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` միջին ամսական աշխատավարձի բաշխումն ըստ Վրաստանի տարածաշրջանների.

  •  Թբիլիսի — 2770.6 լարի
  • Մցխեթա-Մթիանեթի — 2188.8 լարի
  • Քվեմո Քարթլի — 2011.4 լարի
  • Աջարիա — 1889.4 լարի
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 1587.9 լարի
  • Շիդա Քարթլի — 1538.9 լարի
  • Սամցխե-Ջավախեթի — 1520.8 լարի
  • Իմերեթի — 1471.4 լարի
  • Գուրիա — 1458.7 լարի
  • Կախեթի — 1418.5 լարի
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1223.3 լարի

Նույն տվյալների համաձայն՝ 2026 թվականի 1-ին եռամսյակում ձեռնարկատիրական (բիզնես) հատվածում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 166.3 լարիով (7.7%) և կազմել 2 335.9 լարի։ Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում (4358.6 լարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4%-ով) և պրոֆեսիոնալ, գիտական ու տեխնիկական գործունեության մեջ (3632.7 լարի, աճել է 6.8%-ով)։