Black Sea Arena-ն բացեց դռներն ամերիկյան հայտնի խմբի համերգով

Հունիսի 16-ին Վրաստանի ծովափնյա Շեկվեթիլիում գտնվող Black Sea Arena համերգասրահը Check in Georgia-ի շրջանակներում 2019 թվականի սեզոնը բացեց ամերիկյան Black Eyed Peas խմբի համերգով: Նախքան համերգը խմբի անդամները հանդիպել են վրացի երկրպագուների հետ՝ ասելով, որ Վրաստանը շատ են հավանել և ապագայում պատրաստվում են վերադառնալ:

Երաժիշտներն այս այցի ընթացքում պատրաստվում են ուսումնասիրել վրացական մշակույթն ու ժողովրդական երաժշտությունը:

Վիլ այ էմը կրել է Balenciaga հայտնի սպորտային բրենդի կոշիկներ, լրագրողի հարցին՝ արդյոք գիտի ով է Balenciaga-ի տնօրենը, ասել է, որ մինչ այս պահը պատկերացում անգամ չուներ, որ Դեմնա Գվասալիկան վրացի է: