Սայաթ-Նովային նվիրված մրցույթ կանցկացվի

«Վիրահայերի Միությունը» անցկացնում է Սայաթ -Նովային նվիրված մրցույթ։ Կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ մրցույթը տեղի կունենա ավանդական Վարդատոնին՝ մայիս ամսվա ընթացքում:

Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։ Նմուշի տեսքով հնարավոր է ներկայացնել նկար կամ կոլաժ՝ պահպանելով համապատասխան չափսերը՝ 50/60 սմ․։ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և նմուշի անվանումը։

Մրցույթը անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։