Ծխախոտի օգտագործման մասին օրենքի խախտման համար 25 անձ է տուգանվել

Մայիսի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի օգտագործման մասին օրենքը խախտելու համար 12 ֆիզիկական և 13 իրավաբանական անձ է տուգանվել։ Այս մասին «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել են ներքին գործերի նախարարությունից:

Ըստ տեղեկատվության՝ նախարարությունը՝ ծխախոտի կիրառման կանոնների խախտման մասին 46 հաղորդագրություն է ստացել:

Թողնել պատասխան