Վրաստան-Իսրայել համագործակության շրջանակներում ազատ առևտրի վերաբերյալ հետազոտություն կանցկացվի

Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի մասին համաձայնագրի հետ կապված հետազոտություն են իրականացնելու։

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին վստահ է, որ հետազոտությունն ունենալու է դրական արդյունք:

«Համոզված եմ՝ հետազոտության դրական արդյունքների շնորհիվ մեր երկիրն ավելի մեծ հնարավորություններ կունենա նոր աշխատատեղեր ստեղծելու, մեր արտահանումն ավելացնելու և, միևնույն ժամանակ, Իսրայելի հետ տեխնիկական փոխանցումներ իրականացնելու համար»,- ասել է Քումսիշվիլին:

Հիշեցնենք, որ փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել  Իսրայելի էկոնոմիկայի և արտադրության նախարար Էլի Կոենի Վրաստան կատարած այցի շրջանակներում:

Թողնել պատասխան