«Ֆորմուլա»-ի լրագրողին մեկ ամսով արգելվել է խորհրդարան մտնել

«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Սոփիո Գոզալաշվիլիի խորհրդարան մուտք գործելու հավատարմագրումը 1 ամսով կասեցվել է։ Այս տեղեկությունը տարածել է «Ֆորմուլա»-ի պրոդյուսեր Գիորգի Լափերաշվիլին։

Նամակում, որը լրագրողը ստացել է խորհրդարանից, ասվում է, որ Սոփիո Գոզալաշվիլին խախտել է խորհրդարանի նախագահի հրամանի 15-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պարտավորեցնում է լրագրողին չձայնագրել խորհրդարանի անդամի հետ հարցազրույցը, եթե պատասխանողը չի տվել իր համաձայնությունը։

Տեսանյութը, որի պատճառով կասեցվել է լրագրողի հավատարմագրումը, վերաբերում էր Շալվա Ռամիշվիլիի կողմից կանանց նկատմամբ ոտնձգություններին։ Լրագրողը պատգամավորներին հարցրել էր, թե ինչու են պաշտպանում Ռամիշվիլիին։

Ի դեպ, «Շաբաթիս ֆորմուլա»-ն օրերս աուդիոձայնագրություն է հրապարակել, ըստ որի` ակնհայտ է, թե ինչպես է Ռամիշվիլին սեռական ոտնձգություններ կատարում Գաչեչիլաձեի նկատմամբ։