Երևանը քաղաքապետ է ընտրում

ՀՀ մայրաքաղաքում ընթանում են ավագանու ընտրություններ, որին մասնակցում է 3 քաղաքական ուժ: 

erevani-avaganu-hhk--n32738-1Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության 195 հոգանոց համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

imgpreviewՄասնակցում է նաև Խորհրդարան անցած «Ելք»  դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

zaruhiԵրրորդ ուժը վերջերս ստեղծված «Երկիր Ծիրանի»  կուսակցությունն է, ցուցակը գլխավորում է  Զարուհի Փոստանջյանը:

Երևանում  գործում է   է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս:

Հայկական լրատվամիջոցներն արդեն գրում են խախտումների մասին, օրինակ` ընտրողներին տեղամասեր բերելու, ընտրատեղամասում ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, ցուցակներում մահացած մարդկանց առկայության դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ նախկինում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ուժեր հրաժարվեցին հետագա պայքարից: Մասնավորապես Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայկական վերածնունդը։ Չմասնակցեցին նաև Ազատ դեմոկրատները, Հայ ազգային կոնգրեսն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը:

Դիտորդական առաքելություն է իրականացում տեղական 17 կազմակերպություն՝ 5138 դիտորդներով, նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաքային իշխանության կոնգրեսի՝ ԵԽ ՏՏԻԿ-ի ներկայացուցիչները:

Երևանի ՏԻՄ ընտրությունները  լուսաբանում է տեղական 300-ից ավելի և օտարերկրյա 3  լրատվամիջոց

Երևան քաղաքում ընտրողների թիվը 841.973 է:

Թողնել պատասխան