Ուռուցքաբանական վիրաբուժության ֆինանսավորման կարգը փոխվում է

Ուռուցքաբանական վիրաբուժությունը կֆինանսավորվի նաև տարեկան 40 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող անձանց համար։

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն, այսօրվա նիստում քննարկվել է մի նախագիծ, ըստ որի՝ ուռուցքաբանական վիրաբուժությունը՝ պլանային և շտապ վիրահատությունները, ֆինանսավորվելու են գրեթե բոլոր քաղցկեղով հիվանդների համար, այդ թվում՝ ապահովագրված վետերաններին և հիվանդներին, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 40 հազար լարին: Բացառություն են կազմում բյուջետային միջոցներով ապահովագրված անձինք։

«Վերոնշյալի որոշմամբ համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակում ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը հավասարապես հասանելի կլինի յուրաքանչյուր շահառուի համար՝ անկախ նրա եկամուտներից»,- ասված է կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

Կառավարության անդամները քննարկել են նաև ատամնաբուժական ծառայություններ մատուցողների համար նոր չափանիշներ սահմանելու նախագիծը: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ՝ խստացվում են ատամնաբուժական ծառայություններ մատուցողների գործունեությունը սկսելու և գործելու կանոնները։ Փոփոխության համաձայն, ատամնաբուժական հաստատությունների համար թարմացվել, ճշգրտվել և առավել մանրամասն գրվել են վարակի կանխարգելման, վերահսկման, ստերիլիզացման-ախտահանման և բժշկական թափոնների կառավարման համար անհրաժեշտ չափանիշները։

Փոփոխություններով սահմանված պահանջները 2024 թվականի հունվարից պարտադիր կլինեն գործող ատամնաբուժարանների և կլինիկաների համար։ Իսկ նոր հաստատությունները կկարողանան սկսել իրենց գործունեությունը միայն այս չափանիշներին համապատասխանելու դեպքում: