Վարչապետին Բաթումիում բողոքի ակցիայով են դիմավորել

«Արյունոտ Գախարիա», «Գախարիա, գնա՛» գրություններով ու ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով են Բաթումիում դիմավորել վարչապետ Մամուկա Բախտաձեին:

Աջարիայի բարձրագույն խորհրդի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Էլգուջա Բագրատիոնին հայտարարել է, որ իրենք փորձել են մոտենալ վարչապետին՝ տեղեկացնելու ընթացող ակցիայի մասին, սակայն ոստիկանությունը չի թույլատրել՝ փակելով ճանապարհը:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում և Բաթումիում տևական ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվում Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով։