Սահմանափակումների վերացումը 2-3 շաբաթում կավարտվի. Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, սահմանափակումների փուլային վերացումը 2-3 շաբաթվա ընթացքում կավարտվի: Այս մասին Ցերցվաձեն հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: 

Վարակաբանը նշել է, որ Վրաստանի բնակչությունը պետք է զգուշանա այն արդյունքից, որն այժմ կա երկրում: Նա նաև նշել է, որ անմիջականորեն ներգրավված չէ միջգերատեսչական խորհրդի աշխատանքներում, սակայն տեղյակ է, որ խորհուրդն ամեն շաբաթ սահմանափակումների մեղմացում է քննարկում:

Օրակարգում դրված է ռեստորանային բիզնեսի սահմանափակումների վերացումը, քննարկվում են ամենացավոտ մասերը՝ ձմեռային հանգստավայրերի գործարկման և պարետային ժամի փոփոխության հարցերը: Տեղյակ չեմ երբ կլինի հաջորդ մեղմացումը, ինչպես գիտեք կառավարությունում փոփոխություններ են, դեռ չգիտենք ինչպիսին կլինի նոր ղեկավարությունը, ինչքանով կարագացնի , կամ հակառակը, ավելի զգուշությամբ կմոտենա մեղմացմանը: Սակայն, մենք կանգ չենք առել և Վրաստանը սկսել է սահմանափակումների վերացումը և 2-3 շաբաթվա ընթացքում, հավանաբար, բոլոր սահմանափակումները կհանվեն,- հայտարարել է Ցերցվաձեն:

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը վերջում հավելել է, թե կարևոր է որ ստիպված չլինեն հետո նորից սահմանփակումներ առաջ քաշել, ինչպես դա տեղի ունեցավ մի շարք եվրոպական երկրներում: Նրա խոսքով` սահմանափակումների վերացումը չպետք է մեզ հանգստացնի, ինչը մեկ անգամ տեղի ունեցավ արդեն անցած ամռանը: