Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 21-ի տվյալները

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 10 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվածների թիվը 721 է: Առողջացածների ընդհանուր թիվը 485 է կազմում:

Կարանտինային գոտում է գտնվում ավելի քան 3600 մարդ, բժիշկների հսկողության տակ` 316-ը: