Ճիաթուրայում հանքափորները բողոքի ակցիաներ են անցկացնում

Վրաստանի Իմերեթիի շրջանի Ճիաթուրա քաղաքում հանքափորներն իրենց աջակիցների հետ արդեն մեկ շաբաթ է գործադուլ են հայտարարել, ակցիաներ ու երթեր են անցկացնում: Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում:

Ակցիայի կազմակերպիչների խոսքերով, երթեր են անցկացվելու ողջ Ճիաթուրայի տարածքով, բնակիչներին ներկայացնելու են հանքերում ստեղծված իրավիճակը, որը լուրջ խնդիրներ է ստեղծում ողջ քաղաքի համար:

Երթերին զուգահեռ մի քանի հանքափորերում աշխատակիցները նաև հացադուլ են հայտարարել: Ճիաթուրայի նորընտիր քաղաքապետ Գիվի Մոդեբաձեի հետ հանդիպումից հետո վերջիններս հույս են հայտնել, որ տեղի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում կհասնեն ցանկալի արդյունքի:

Հատկանշական է, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պատասխանելով հանքափորների վերաբերյալ հարցին, ասել էր, որ այդ խնդիրը նախագահին չի վերաբերում: