2020-ի ընտրություններում Իվանիշվիլիի դերը մեծ կլինի. Բախտաձե

2020 թվականի ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի դերը, իհարկե, շատ մեծ կլինի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարի խոսքով, նախագահական ընտրությունների առաջին փուլը  «Վրացական երազանքի» աջակիցների կողմից հստակ ուղերձ էր, որ շատ բան կա փոխելու: Ըստ վարչապետի, ուղերձը այսօր արդեն ընդունված է և արտացոլվում է կառավարության ծրագրերում:

«Ինչ վերաբերում է 2020 թվականի ընտրություններին, ապա, անշուշտ, դրանում Բիձինա Իվանիշվիլիի դերակատարությունը շատ մեծ կլինի: Իվանիշվիլին իշխող քաղաքական ուժի հիմնադիրն է և նրա ղեկավարը: Մենք կառուցում ենք խորհրդարանական ժողովրդավարություն, որում բնական է, որ ցանկացած կուսակցության հատկապես հիմնադիր նախագահի դերը նշանակալի պիտի լինի»,- հայտարարել է Բախտաձեն: