ԵՄ-ում ապօրինի բնակվող Վրաստանի քաղաքացիները չեն օգտվի վիզայի ազատականացումից

Եվրոպայում առանց օրինական հիմքերի բնակվող Վրաստանի քաղաքացիների շրջանում մեծացել  է հայրենիք վերադառնալու ցանկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ինգա Կիկվաձեի խոսքով, Վրաստանի քաղաքացիները փորձում են երկիր վերադառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել, որպեսզի հետագայում օրինական կերպով մեկնեն  Եվրոպա:

«Քաղաքացիները վերադառնում են իրենց կամքով։  Եթե Վրաստանի քաղաքացին եվրոպական որևէ երկրում անօրինական է ապրում,  չի կարող օգտվել մուտքի ազատականացումից։ Նրանք պետք է փոխեն իրենց կարգավիճակը»,- հայտարարել է Կիկվաձեն:

Թողնել պատասխան