Imagine Dragons-ի վրաստանյան համերգի տոմսերը սպառվել են

Ամերիկյան հայտնի ռոք խումբ, Գրեմիի մրցանակակիր Imagine Dragons-ի՝ Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում վրաստանյան համերգի տոմսերը սպառվել են, փոխանցում է Black Sea Arena-ն:

Հատկանշական է, որ տոմսերի վաճառքը սկսվել էր երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 16:00-ից: Տոմսերը սպառվել են 7 ժամվա ընթացքում:

Տոմսերի արժեքը տատանվում էր 100 լարիից մինչև 1 000 լարի սահմաններում: Ըստ Black Sea Arena-ի՝ գնորդների թվում ինչպես Վրաստանի քաղաքացիներ են, այնպես էլ համերգին ներկա գտնվել ցանկացողներ՝ տարբեր երկրներից։

Ի դեպ, Imagine Dragons-ի համերգը Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում տեղի կունենա օգոստոսի 31-ին:

Imagine Dragons-ը ամերիկյան ռոք խումբ է, որը համարվում է վերջին տասնամյակի ամենահայտնի և հաջողակ երաժշտական ​​նախագծերից մեկը։ Միլիոնավոր վաճառված ալբոմներով և լայնածավալ համերգային շրջագայություններով Լաս Վեգասում գործող խումբն այսօր շարունակում է երաժշտական ​​պատմություն կերտել:

Համաշխարհային աստղերի համերգը կկայանա օգոստոսին