Imagine Dragons-ի տոմսերի վաճառքը կսկսվի այսօրվանից

Ամերիկյան հայտնի ռոք խումբ, Գրեմիի մրցանակակիր Imagine Dragons-ի՝ Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում վրաստանյան համերգի տոմսերը կվաճառվեն այսօր՝ ժամը 16:00-ից: Տոմսերի արժեքը տատանվում է 100 լարիից մինչև 1 000 լարի:

Կազմակերպիչների խոսքով, տոմս գնել ցանկացողները կկարողանան դրանք գնել տարբեր աղբյուրներից.

Բոլոր կատեգորիաների տոմսերը հասանելի են TKT.ge-ում: Starring Georgia-ի գլխավոր գործընկերները TBC-ն և Visa-ն են։ Այս համագործակցության շրջանակներում TBC և Visa քարտերով վճարելիս որոշակի կատեգորիաների տոմսերի համար գործում է զեղչ։

Ի դեպ, Imagine Dragons-ի համերգը Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում տեղի կունենա օգոստոսի 31-ին:

Imagine Dragons-ը ամերիկյան ռոք խումբ է, որը համարվում է վերջին տասնամյակի ամենահայտնի և հաջողակ երաժշտական ​​նախագծերից մեկը։ Միլիոնավոր վաճառված ալբոմներով և լայնածավալ համերգային շրջագայություններով Լաս Վեգասում գործող խումբն այսօր շարունակում է երաժշտական ​​պատմություն կերտել:

Համաշխարհային աստղերի համերգը կկայանա օգոստոսին