Ստամբուլում Վրաստանի քաղաքացի է սպանվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Բյուչեքմեջի թաղամասում սպանվել է Վրաստանի կին քաղաքացի: Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսարանը տեղեկացրել է, որ մասնավոր տանը Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիների դիակներ են հայտնաբերվել, երկուսն էլ մահացել են բութ առարկայով հարվածների հետևանքով:

Վրաստանի գլխավոր հյուպատոսարանի տեղեկատվությամբ, Վրաստանի քաղաքացու դիակը տեղափոխվել է դատափորձաքննության:

«Գլխավոր հյուպատոսարանը կապ է պահպանում ոստիկանության հետ: Այս փուլում ընթանում է հետաքննություն: Սպասում ենք փորձաքննության նախնական եզրակացությանը եւ պաշտոնական հայտարարությանը»,-  հայտնել են Վրաստանի գլխավոր հյուպատոսարանից:

Թողնել պատասխան