Այսօր Բրյուսելում մեկնարկում է առաջնորդների գագաթաժողովը

Բրյուսելում այսօր մեկնարկում է Եվրամիության առաջնորդների երկօրյա գագաթաժողովը, որի գլխավոր թեմաները «Բրեքսիտն» են, միգրացիայի, միջազգային հարաբերությունների եւ պաշտպանության հարցերը: Այս մասին տեղեկատվություն է տարածել Եվրոպայի խորհրդի գրասենյակի կայքը:

«Վերջին ամիսների ընթացքում մեր միասնականությունն անբացատրելի էր, ինչի համար ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Մենք ցույց տվեցինք, որ միասին կայուն ենք, հարկ եղած դեպքում աջակցում ենք միմյանց: Այս շաբաթվա ընթացքում մենք կարողացանք ապացուցել, որ չնայած տարբերությանը, միասնականության ապահովումը հնարավոր է: Սրա լավագույն օրինակը եվրոպական պաշտպանության ոլորտում նոր՝ Մշտական կառուցվածքային համագործակցության (PESCO) նախագծի մեկնարկը կլինի»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ դիմելով՝ ԵՄ առաջնորդներին:

Թողնել պատասխան