Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը մինչև ամսվա վերջ կլուծվի

Վրաստանում սպառողների համար նախատեսված էլեկտրաէներգիայի սակագինը որոշվելու է ամսվա վերջին: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովի նախագահ Իրինա Միլորավան:

Նախօրեին տեղի է ունեցել  էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովի հերթական հանդիպումը, որտեղ Վրաստանի էներգետիկ համակարգում ներդրումների պլանը համաձայնեցվել է 2017-2019թթ․ և 2017-2020 թթ․ էլեկտրական բաշխիչ ընկերությունների կողմից:

Էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող «Էներգո-Պրո» ընկերությունը չի բացառում, որ գնված էներգիայի գների բարձրացման դեպքում նաև բնակչության համար նախատեսված սակագինը կբարձրանա:

Մինչդեռ «Թելասի» ընկերությունում, որին է պատկանում Թբիլիսիի էլեկտրական ցանցերը, կարծում են, որ դեռ վաղ է խոսել սակագների բարձրացման մասին:

«Մենք սակագնի փոփոխման հայտ ենք ներկայացրել կարգավորող հանձնաժողովին և սպասում ենք որոշմանը», — ասել է «Թելասի» ընկերության առևտրային տնօրենի տեղակալ Միխայիլ Անթաձեն:

Թողնել պատասխան