Ըստ Սաակաշվիլիի` գրադարանը քաղաքական հայտարարություններ անելու վայր չէ

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հայտնել է, որ Սաակաշվիլին կարծում է՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամները չպետք է ներկուսակցական ընտրությունների պահանջով հայտարարությունները գրադարանում անեին:

«Նա կարծում է, որ գրադարանն այն տեղը չէ, որտեղ պետք է նման հայտարարություններ արվեն, դրա համար կան գրասենյակներ»,- ասել Ալասանիան։

Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ին Սաակաշվիլիի նախագահական գրադարանում ՄԱՇ անդամների մի մասը ճեպազրույց է անցկացրել և պահանջել կուսակցության ներքին ընտրություններ անցկացնել։