Փոփոխություններ զինվորական ծառայության օրենքում

Մեկ ամիս առաջ ընդունված պաշտպանության օրենսգիրքը փոխվում է, գրել է radiotavisupleba.ge լրատվականը:

Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է ներառվել, որով կփոխվի պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու կանոնները։ Փոփոխությունները կվերաբերեն ուսանողներին և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախատեսվող օրենսդրական փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայությունից չեն խուսափի հեռավար կրկությամբ սովորող ուսանողները: Այս փոփոխությունը վերաբերում է նաև այն ուսանողներին, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր, թեև կրթությունը ստանում են ոչ թե օտար երկրում, այլ հեռավար՝ Վրաստանից։ Ի դեպ, պաշտպանական օրենսգրքում հեռավար ուսուցման մասին արձանագրություն մինչ այժմ չկար։

Օրենքը նման ուսանողներին զինվորական ծառայության համար օպտիմալ ձև կառաջարկի, օրինակ.

  • պահեստազորի կրտսեր սպաների կամավոր զինվորական պատրաստության ծրագիր,
  • կամավոր զինվորական պատրաստության ծրագիր ուսանողների համար՝ շաբաթական/ամսական մի քանի օր, 4 տարի շարունակ,
  • զինվորական ծառայության տեսակներից մեկը ընտրելու հնարավորություն, որը 6, 8 և 11 ամիս է:

Բացի այդ, ըստ օրենքի նախագծի՝ հրամանատարը, հաշվի առնելով զինծառայության պայմանները, պարտավոր է լինելու աջակցել զինծառայողի ուսման ընթացքին։ Ուսանողները կօգտվեն ռազմաբազայի գրադարաններից, մարզական, մշակութային և կրթական հաստատություններից, մարզական օբյեկտներից և սարքավորումներից, կապահովվեն հեռավար ուսուցման համար անհրաժեշտ միջավայրով, սարքավորումներով և ինտերնետով: