Շեկվեթիլիի կամրջի երթևեկելի հատվածը փլուզվել է

Լուսանկարը՝ Գուրիա հեռուստաընկերություն

Վրաստանի Գուրիայի մարզի Օզուրգեթիի մունիցիպալիտետի Շեկվեթիլի գյուղի Նատանեբի գետի վրայով անցնող կամրջի երթևեկելի հատվածը փլուզվել է հորդառատ անձրևի պատճառով:

Ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են՝ ճանապարհի վթարային հատվածով բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունն արգելվել է:

«Հորդառատ անձրևի պատճառով ներպետական նշանակության 0+400 կմ հատվածում՝ Շեկվեթիլի-Քոբուլեթի-Չաքվի-Մախինջաուրի (թունելի մուտք), Նատանեբի գետի վրայով անցնող կամրջի երթևեկելի հատվածը վնասվել է։ Նշված հատվածով արգելված է բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Գործակալության հաղորդագրության համաձայն, դեպքի վայր են ժամանել մասնագետներ, որոնց եզրակացությունից հետո կսկսվի կամրջի վերականգնումը։ Մինչև վերականգնումը տրանսպորտը հնավորություն կունենա երթևեկելու ոչ թե Ցիցինաթելա այգով, այլ Գրիգոլեթի-Քոբուլեթի շրջանցիկ մայրուղով: