Սեպտեմբերին էժանացած ապրանքները

2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ տեղեկության՝ տարեկան գնաճը կազմել է 0,7 տոկոս։ Գնաճի ամսական ինդեքսի ձևավորման վրա հիմնականում ազդել են տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտների գների փոփոխությունները:

10 ապրանքատեսակների ցանկ, որոնց գինն ամենաշատն է նվազել նախորդ ամիս.

  • հնդկաձավար՝ 44,9 տոկոսով,
  • արևածաղկի ձեթ՝ 41,4 տոկոսով,
  • վարունգ՝ 33,8 տոկոսով,
  • մարգարին՝ 20,3 տոկոսով,
  • կիտրոն՝ 16 տոկոսով,
  • ընկույզ՝ 13,1 տոկոսով,
  • ցորենի ալյուր՝ 10,6 տոկոսով,
  • աղ՝ 9,9 տոկոսով,
  • ցորենի հաց՝ 9,5 տոկոսով: