Ակտիվիստները գիշերելու են խորհրդարանի մոտ մինչև առաջին նիստը

Վրաստանի խորհդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրն է` վրաններում գիշերում են քաղաքացիական ակտիվիստները: Նրանց պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է:

Ակտիվիստները հայտարարել են, որ մնալու են տեղում մինչև 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը և թույլ չեն տալու պատգամավորներին մուտք գործել խորհդարանի շենք: