Կորոնավիրուսը Վրաստանում. դեկտեմբերի 2

Դեկտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4033 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 143 376 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 061 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 121 621 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 1 342:

Կարանտինային գոտում է գտնվում 1 980 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 397 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 798 պացիենտ: