ՆԳՆ-ն տաք հետքերով բացահայտել է քրեական հեղինակություն Խատոևի սպանությունը

Վրաստանի ոստիկանությունը տաք հետքերով բացահայտել է նախօրեին Վերա թաղամասի Տատիշվիլի փողոցում տեղի ունեցած քրեական հեղինակություն Գոգի Խատոևի սպանությունը:

Սպանության մեղադրանքով ձերբակալվել է 1975 թվականին ծնված Վ.Ծ.-ն: Վեջինիս հանցագործության համար 7-ից 15 տարի ազատազրկում է սպառնում:

Հետաքննությունը պարզել է, որ մարտի 11-ին Թբիլիսիի Տատիշվիլի փողոցում իր սեփական տանը 1957 թվականին ծնված Գոգի Խատոևին մեղադրյալը որսորդական հրացանով սպանել է վրեժխնդրությունից դրդված, այնուհետև թաքցրել։ Տուժածը տեղում մահացել է: Կանխամտածված սպանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով: Տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ը:

Թողնել պատասխան