Հետաքրքիր է, թե ինչպես են Չատաևը և նրա կողմնակիցները հայտնվել Վրաստանում․ Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Գիորգի Գախարիայի կարծիքով օրեր առաջ Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում կատարված հատուկ գործողությունների ուսումնասիրության կարևորագույն գործոնն այն է, թե ինչպես են Ահմեդ Չատաևը և նրա հանցակիցները հայտնվել Վրաստանում:

Գախարիան խորհրդարանի մի քանի հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ նրանց մուտքը Վրաստան՝ սահմանային ոստիկանության բարեփոխման անհրաժեշտության մասին է փաստում։

«Սկսված է հատուկ քննություն: Մեզ համար ամենակարևորը պարզելն է, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել այստեղ: Սա սահմանային ոստիկանության բարեփոխման անհրաժեշտության ապացուցված փաստերից մեկն է», — ասել է Գախարիան:

Թողնել պատասխան