Բժիշկը մահացել է` փրկելով հիվանդի կյանքը

Վիրաբույժ Ռոստոմ Շվելիձեն մահացել է հիվանդին բարդ վիրահատություն կատարելիս։ Տարածված տեղեկության համաձայն՝ բժշկի ինքնազգացողությունը վատացել է վիրահատության ժամանակ, բայց նա չի դադարեցրել վիրահատությունը։

Շվելիձեն փորձել է փրկել Զեստաֆոնի մունիցիպալիտետի բնակիչ երիտասարդի կյանքը, որը վիրավորվել է որսորդական հրացանից՝ հարևանի հետ վիճաբանության ժամանակ։ Վիրահատությունը տևել է ութ ժամ։

Գործընկերները ցավակցում են Ռոստոմ Շվելիձեի ընտանիքին ու ընկերներին։