Կորոնավիրուս է հաստատվել նաև Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի մոտ

Վրաստանի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Վերջինս նոյեմբերի 2-ից գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Նա այս պահին իրեն լավ է զգում ու բուժումը շարունակում է տանը: Տեղեկությունը տարածել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք՝ նախօրեին կորոնավիրուս էր հաստատվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի ու կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ: Վերջիններս աշխատանքը շարունակում են հեռավար ռեժիմով: