Վրաստանը շարունակում է գինու արտահանման ռեկորդ գրանցել

2018 թվականին Վրաստանից 53 երկիր է արտահանվել 86,2 միլիոն շիշ գինի։ Վրաստանի գինու ազգային գործակալությունը սա համարում է վերջին 30 տարիների ռեկորդը:

Ռուսաստանը շարունակում է գլխավորել արտահանման երկրների ցանկը: 2018-ին ՌԴ է արտահանվել 53,7 միլիոն շիշ գինի: Արտահանման հնգյակում են նաև Ուկրաինան, Չինաստանը, Ղազախստանը, Լեհաստանը:

2018-ին արտահանված գինիների արժեքը 203 միլիոն լարի է:

Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով 2017-ի համեմատ այս տարի  արտահանումն աճել է 12 տոկոսով: