Խոզի գրիպը Վրաստանում․ մանկապարտեզների աշխատանքը չի հետաձգվի

Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական գործընթացն այս պահին չի հետաձգվի գրիպի պատճառով: Համապատասխան որոշումը կայացվել է մանկապարտեզների կառավարման գործակալության նիստում:

Գործակալությունից հայտարարել են, որ բոլոր մանկապարտեզները իրենց բնականոն աշխատանքը վերսկսելու են հունվարի 14-ից: Դեռևս պարզ չէ սակայն, թե արդյոք դպրոցները ևս կգործեն հունվարի 14-ից:

Հիշեցնենք՝ երկրում բռնկված սուր շնչառական վարակների, հատկապես խոզի գրիպի տարածման պատճառով ծնողների մի մասը պահանջում է հետաձգել ուսման մեկնարկը:

Հատկանշական է, որ Ռուսթավիի մանկապարտեզներում հաճախման ազատ գրաֆիկ է սահմանվել:

Վրաստանում գրիպից 9 մարդ է մահացել։