Զուրաբիշվիլին Կախեթիում հանդիպել է երիտասարդ գինեգործներին

Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին Կախեթիում հանդիպել է երիտասարդ գինեգործներին:

«Սա երկրի համար մեծ գործ և հաջողություն է: Սեփական երկրի մշակույթը կրելը հայրենասիրության մեծագույն ձևերից է: Մինչ այս միայն այգեգործությամբ էին զբաղվում ու մտածում, թե ինչպես մթերել խաղողը, այսօր արդեն իսկական գինեգործություն է: Պետությունն այս գործում ճիշտ դեր է խաղում: Մենք պետք է նոր փուլ թևակոխենք: Երկրին անհրաժեշտ է հզոր մարդկանց վրա հիմնված տնտեսություն, և դուք այժմ ուժեղ բանակ եք»,- Կախեթիիում հայտարարել է Զուրաբիշվիլին: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը:

Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանը պետք է զարգանա շրջանային մակարդակով: Նախագահի թեկնածուի համոզմամբ, եթե շրջանները ուժեղ չլինեն, այնտեղ ազատ մարդիկ չեն լինի: