Հավելյալ ուղևորափոխադրումներ՝ Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ

Ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված՝ «Վրացական երկաթուղին» հոկտեմբերի 1-2-ը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։

Թբիլիսիից շարժը՝ 10։25-ին, Բաթումի ժամանումը՝ 15։39-ին։ Բաթումիից շարժը՝ 17։10-ին, Թբիլիսի ժամանումը՝ 22։17-ին։

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքէջից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: