Նախագահը 57 դատապարտյալի համաներում է շնորհել

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր ստորագրել է «դատապարտյալներին տարբեր աստիճանի ներում շնորհելու մասին» հրամանագիր, որի համաձայն ներում է շնորհվել 57 դատապարտյալի:

Համաներման հարցերով հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեի հայտարարությամբ, համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 30 դատապարտյալ: 27 դատապարտյալի պատժի չափը նվազել է, այդ թվում է նաև երկու կին:

Համաներման հարցերով հանձնաժողովը հոկտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում քննել է 575 դատապարտյալի գործ:

Նախագահի հրամանագիրն արդեն ուղարկվել է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայություն: