«Վրացական երազանք»-ի պատվերով արված հարցումների համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցում են ընտրողների 54 տոկոսը

«Վրացական երազանք» կուսակցությունը սոցիոլոգիական նոր հետազոտության արդյունքներ է հրապարակել, որի համաձայն, իրենց կողմից աջակցություն ունեցող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին 54 տոկոս աջակցություն ունի և հաղթում է առաջին փուլում:

«Հետազոտությունն անցկացվել է «Փսիքոպրոեկտ»-ի կողմից, «Վրացական երազանք»-ի պատվերով: Նշենք, որ այս կազմակերպության հետ «Վրացական երազանքը» տարիներ շարունակ համագործակցում է և ընտրությունների արդյունքների ճիշտ կանխատեսումներ են արվում»,- հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Սոցիոլոգիական հետազոտության համաձայն, առանց այսպես կոչված ալոկացիայի (այս ցուցանիշների մեջ են մտնում նաև այն մարդիկ, որոնք չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին) հետևյալ թվերն են հրապարակվել․
Սալոմե Զուրաբիշվիլի – 30%
Գրիգոլ Վաշաձե – 11%
Դավիթ Բաքրաձե – 10%
Այլ թեկնածուներ – 7%

Ընտրություններին չի մասնակցելու կամ չի որոշել թե ում օգտին է քվեարկելու հարցվածների 42 տոկոսը:

Իսկ ալոկացիայով՝ հետևյալ թվերն են.
Սալոմե Զուրաբիշվիլի – 54%
Գրիգոլ Վաշաձե – 18%
Դավիթ Բաքրաձե – 16%
Այլ թեկնածուներ – 12%