«Ռուսթավի 2»-ի պատվերով իրականացված հետազոտության համաձայն՝ 2-րդ փուլում կհաղթի Վաշաձեն

Edison Research կազմակերպությունը Վրաստանի քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ են մտածում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ: Հետազոտության համաձայն, այն դեպքում եթե երկրորդ փուլ անցնեն «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և իշխող «Վրացական երազանքի» աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին, հարցվածների 44 տոկոսը պատրատվում է աջակցել Վաշաձեին, իսկ 29 տոկոսը՝ Զուրաբիշվիլիին:

Ամերիկյան այս կազմակերպությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով ուղիղ հարցազրույցների հիման վրա Վրաստանի տարածքով մեկ հարցում է իրականացրել հոկտեմբերի 15-24-ն ընկած ժամանակահատվածում: